«‎Եթե 10 րոպեից մենք ներս չմտանք կամ Դուք չիջաք, բախումը մնում է Ձեր խղճին»‎‎․ Կարին Տոնոյան․ տեսանյութ


Շատերն են տեղյակ հայաստանյան ներքին լարված անցուդարձին և նաև այն իրավիճակին, որ որդեկորույս ծնողները նույնպես բողոքի ձայն ունեն և այս օրերին այն փորձում են լսելի դարձնել։

Ծնողների բողոքը ոչ միայն վարչապետի հրաժարակն է, այլ նաև ԲԴԽ-ի դեմ։ Աջակցելու նպատակով նրանց է միացել նաև «‎Դիամդրություն» շարժումը։ ‎‎Նրանք պահանջում են վարչապետի նկատմամբ քրեական գործ հարուցել։ Գտնում են, որ վերջինս պետական դավաճան է։

Այսօր հավաքվածների պահանջները հրապարակավ ներկայացնելիս՝ կրքերը թեժացան և Կարին Տոնոյանը, ով նույնպես ծնողների հետ միասին պայքարի մեջ է, հայտարարեց, որ ԲԴԽ նախագահին տալիս են տասը րոպե, որպեսզի վերջինս ներկայանա իրենց կամ էլ բոլոր ծնողները ներս մտնեն։

Տոնոյանը հավելեց նաև, որ հակառակ դեպքում բախում տեղի կունենա, որի հետևանքները կմնա ԲԴԽ նախագահ՝ Պարոն Ջհանգիրյանի խղճին։

Հավաքվածները նաև պահանջել են, որ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ քննությունն անցկացվի դռնբաց։ Այս մասին առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: