«Դուք նման եք շնագայլերի, որ հոշոտում են իրենց անթաղ ընկերոջը․ ամո՛թ ձեզ»․ Վանո Սիրադեղյանի դուստրը մտավորականներին


Այսօր երեսունութերորդ օրն է ինչ կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը։ Սակայն այսքան օրեր անց նա դեռ չի հանձնվել հողին։ Այս փաստը, բնականաբար, դուր չի գալիս մտավորականի, քաղաքական գործչի ընտանիքի անդամներին։

Եվ այս մասին Սիրադեղյանի դուստրը՝ Սրփի Սիրադեղյանը, այս ամենի մասին գրառում է կատարել, որտեղ նկատելի է քաղաքական գործչի դստեր  զայրույթը։

Նա մեղադրական խոսքեր է հղել մտավորականներին, քանի որ նշում է, որ նրանք սատանայական անտարբերությամբ են դիտում իրենց գրչակցի հանդեպ նման վերաբերմունքը։ Արփին մատնանշել է մտավորականների կեցվածքը կարևորագույն հարցերի հանդեպ։

Նա կարծում է , որ բոլոր կարևորագույն հարցերում են նրանք նմանատիպ դիրք ունենում և ընդգծում է՝ երկրում տիրող իրավիճակի պատճառներից մեկն էլ հենց նման դիրքորոշումն է մտավորականների կողմից։ Վանո Սիրադեղյանի դուստրը մտավորականներին նմանեցրել շնագայլերի։

«Դուք նման եք շնագայլերի, որ հոշոտում են իրենց անթաղ ընկերոջը։ Ամո՛թ ձեզ», — գրել է քաղաքական գործչի, մտավորականի դուստրը։


Понравилась статья? Поделиться с друзьями: