Նաիրա Զոհրաբյանը յուաքանչյուր օր հանդես է գալիս քաղաքական, սոցիալական-հասարակական գրառումներով և ներկայիս իրավիճակի վերաբերյալ հայտնում իր վերլուծությունները։ Նաիրա Զոհրաբյանը սերտ կապ ունի զինվորների հետ։

Նա հաճախ է այցելում տղաներին, օգնություն ցուցաբերում և որ ամենկարևորն է ցույց տալիս, որ իրենց կողքին է, և թիկունքն ամուր է։ Նաիրա Զոհրաբյանն իր ուժերի ներածին չափով կատարում է այն բոլոր քայլերը, որոնք կարող են օգուտ բերել հատկապես գերեվարված զինվորներին։

Այսօր նա մի կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ զինվորներ են։ Նրանք գտնվում են դիրքերում։ Հոլովակը դիտելիս՝ տղաների բարձր տրամադրությունն ասես փոխանցվում է։

Նրանք զենք զինամթերքը վերածել են երաժշտական գործիքների և «նվագում են»։ Հոլովակին հայկական զուռնա դհոլով երաժշտություն է կցված, որն ամբողջացնում է հոլովակը։

Նաիրա Զոհրաբյանը տեսանյութին կից գրել է․ «Դիրքերում»։ Այդ հրաշալի տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։