«Դե կերեք ինձ․․․»․ ահա թե ինչի համար է Անահիտ Մուտաֆյանն առաջարկել է քննադատել իրեն


Անահիտ Մուտաֆյան, ով չափազան ակտիվ է ոչ միայն քաղաքական բնույթի հավաքներին ու ցույցերին, այլև մեծ ակտիվություն է ցուցաբերում համացանցային տիրույթում։

Նա իր օգտահաշիվներում հաճախակի գրառումներ է կատարում, որտեղ էլ այս կամ այն թեմայի շուրջ հայտնում է իր կարծիքը և որոշակի վերլուծություններ կատարում։

Վերջերս  դերասանուհին մի գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ իր սպորտային կոշիկի գւմարով շատ ընտանիքների կարող է պահել։ Նա նկատի է ունեցել Նիկոլ Փաշինյանի համակրներին։

Անահիտի այս գրառումը վիրավորել էր շատերին և դերասանուհուն բավականին մեծ քննադատությունների արժանացրեցին։ Դերասանուհու մասին խոսելիս՝ պարտադիր նշվում էր սպորտային կոշիկի մասին։ Այս անգամ, սակայն, սպորտային կոշիկին անդրադարձ կատարել է հենց ինքը՝ Անահիտը։

Եվ այսպես, Անահիտ Մուտաֆյանը մասնավորապես գրել է․ «Բոթասից ու բոտեքսից բացի, տանը 10 կգ կարտոֆիլ ունեմ։ Դե կերեք ինձ։ Նիկո՛լ, չմոռանաս ԱԺ-ում ստատուսիցս խոսել‎»։


Понравилась статья? Поделиться с друзьями: