Ինչպես հայտնի է, երեկ Ադրբեջանը կրկին սանդրանքի է դիմել։ Ժամանակ առ ժամանակ թշնամի պետությունը փորձում է սադրանքների միջոցով հասնել իր նպատակին, սակայն հայ զինվորը, հայրենիքի պաշտպաններն ամուր կանգնած են սահմանին։

Ցավոք սրտի այդ սադրանքները միայն կրակոցներով չեն ավարտվում։ Թշնամուն ետ շպրտելու ճանապարհին մեր տղաները վիրավորվում և որ ամենացավալին է՝ զոհվում են։ Երեկվա սադրանքի հետևանքով հայկական կողմը երկու զոհ և վիրվավորներ ունի։ Զոհված տղաների ինքնությունը պարզ է։

Նրանք երկուսն էլ ընդամենը քսան տարեկան էին․ Ռուդիկ Ղարիբյան(Ալավերդի քաղաքից էր, զորակոչվե էր 2021 թ․ փետրվարին) և Արթուր Մխիթարյան, ննջեք խաղաղությամբ, խաղաղության հավերժ պահապաններ, մինչ մահ պարտական ենք ձեզ, մեր ամեն օրվա խաղաղ առավոտների համար։

Ռուդիկ Ղարիբյանը ծառայության մեկնելիս մի գրառում էր կատարել, որն անչափ հուզմունք է առաջ բերում, երբ այն կարդում ես այն ժամանակ, երբ երիտասարդի կյանքն արդեն ավարտված է։

Ռուդիկը գրել էր․ «Գնում եմ, որ գամ․․․ Ժպիտով, միշտ ժպիտով»։ Հավերժ փառք քեզ, հերոս․․․