Գարիկն ու Սոնան մշտապես աչքի են ընկնում իրենց երաժշտական յուրահատուկ ճաշակով։ Գաղտնիք չէ, որ Գարիկ Պապոյանը ռոքի սիրահար է։

Նա հրաշալի ստեղծագործություններ է ներկայացնում երաժշտության այդ ժանրում։ Իսկ Սոնան հայկական ժողովրդական երգերը իր թավշյա, գեղեցիկ ձայնով համադրում է ռոքային երաժտության հետ, իսկ արդյունքն ուղղակի հիացնող է լինում։ Գարիկի և Սոնայի համագործակցությունը մեծ ջերմությամբ է ընդունվում հանության կողմից։

Եվ ահա նրանք կրկին հանդես են եկել նոր աշխատնքով, որն անմիջապես սիրվել է բոլորի կողմից։ Երգը կոչվում է «Wake up, հարսներ»։ Նրանք օգտագործել են Սերժ Թանկյանի (System Of A Down Chop Suey) հայտնի երգը և հայկական «Մոկաց հարսներ»-ը։

Նրանք հիացրել են հանրությանը։ Շատ կարճ ժամանակամիջոցում Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի համատեղ աշխատանքը հազարավոր հավանումների և դիտումների է արժանացել, իսկ մեկնաբանություններում օգտատերերն արտահայտել են իրենց հիացմունքը։

Նրանց հրաշալի աշխատանքն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։