«Բողոքարարները գուցե և հաղթեին, եթե նրանց առաջնորդներից ԳՈՆԵ ՄԵԿԸ չլիներ ․․․»․ Տիգրան Խզմալյան


Տիգրան Խզմալյանը, ով համացանցային տիրույթում չափազանց ակտիվ է, մշտապես անդրադառնում է քաղաքական իրավիճակներին և այս կամ այն հարցի շուրջ հայտնում է իր վերլուծություններն ու դիրքորոշումը։

Հայտնի է, որ քաղաքական գործիչը մշտապես հանդես է գալիս հակառուսաստանյան դիրքորոշմամբ։ Նա պնդում է, որ Հայաստանն առանց ռուսաստանյան դաշնակցության, զարգացման և մշտական խաղաղության  ճիշտ ուղին կարող է բռնել։

Այս օրերի ցույցերը նույնպես արժանացան քաղաքական գործչի սուր քննադատությանը։ Խզմալյանը  շարունակ նշում է, որ ցույցերը Ռուսաստանի պատվերն է։

«Բողոքարարները գուցե և հաղթեին, եթե նրանց առաջդնորդներից ԳՈՆԵ ՄԵԿԸ չլիներ գող, ավազակ, դավաճան կամ դասալիք։ Այդ «գոնե մեկը» չկա բազմաթիվ այս դեգեներալների, մտավոռականների, պոլիգարխների և այլ նախ-ագահների թվում։

Այդ պատճառով էլ ճահճանում են մայիսյան անձրևների տակ»,- գրել է Տիգրան Խզմալյանը, ում գրառումը հավանումների են արժանացրել մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր։


Понравилась статья? Поделиться с друзьями: