Հանրահայտ երգիչ Գարուն Հայաստանում է։ Երգչի հայ երկրպագուներն այսօր շտապել են նրա հետ հանդիպմանը և վայելել սիրելի երգչի կենդանի ձայնը։

Հրաշալի համերգ է կազմակերպվել հայ հանդիսատեսի համար։ Համերգին ներկա է գտնվել նաև Աննա Հակոբյանը։

Նա սիրում է մասնակցել մշակութային կյանքին և այդ հարցում յուրօրինակ ճաշակ ունի։ Վարչապետի կինը իր կատարած այցելությունների մասին սիրով պատմում է համացանցային իր տիրույթում և տեղեկացնում հանրությանն իր այցելությունների մասին, ինչու ոչ նաև վարակում մշակույթի հանդեպ սիրով։

Գարուի համերգին կատարած իր այցից Աննա Հակոբյանը մի քանի լուսանկար է հանրայնացրել, որոնց կից գրել է․ «Հանրահայտ երգիչ Գարուն Երևանում է։ Հրաշալի համերգ է, բաց մի թողեք»։

Լուսանկարներում կարելի է տեսնել նաև Աննա Հակոբյանի միջնեկ դստերը՝ Շուշան Փաշինյանին։ Շուշանը մայրիկի հետ վայելել է գեղեցիկ համերգը։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։