«Ափսոսում եմ քեզ, Արտա՛կ, ես հպարտանում էի քո տեսակով․․․‎»․ Նաիրա Զոհրաբյանը Արտակ Բեգլարյանին‎‎


Արտակ Բեգլարյանը, ում հանրությունը ճանաչում, ըդնունում և սիրում է որպես մեծ հայրենասերի, այս օրերին թիրախավորվել է։

Եվ միայն այն բանի համար, որ Ստեփանակաերտի Վերածննդի հրապարակում կայացած միջոցառումը, որը մարդաշատ է եղել, նշել է, որ այն համերգ է Հայսատանի Առաջի Հանրապետության օրվան նվիրված։ Արտակ Բեգլարյանն արձանագրել է այն, ինչ կա իրականում, սակայն որոշ ընդդիմադիրներ վիրավորում և բացասական որակումներ են տալիս նրա քայլին։

Եվ այսպես, Արտակի մասին բացասական գրառում է կատարել նաև Նաիրա Զոհրաբյանը։ Նա հանրայնացարել է Արտակի գրառման լուսանկարը և կից գրել․ «‎Ափսոսում եմ քեզ, Արտա՛կ։

Ես հպարտանում էի քո տեսակով և թուրքի դեմ կռիվ տալու քո կամքով։ Ափսոս էիր»։ Համացանցային տիրույթում, սակայն, նման բովանդակությամբ գրառումների հետ համաձայն չեն մեծ թվով օգտատերեր։

Նրանք կարծում են, որ անարդար է Արտակ Բեգլարյանի նման հայրենասերին նման կերպ թիրախավորելը այն դեպքում, որ վերջինս ընդամենը արձանագրել է ճշմարտությունը։ ‎‎


Понравилась статья? Поделиться с друзьями: