Արմինե Ճաղարյանի ամուսնու գեղեցիկ սիրո խոստովանությունը. անասելի հուզիչ տեսանյութ


Երեկ Արմինե Ճաղարյանի կյանքի ողբերգակակն ավարտը ցնցեց բոլորին։ Երիտասարդ, սիրված հաղորդավարուհին վարարած Դեբեդի զոհը դարձավ։

Անգամ այն մարդիկ, ովքեր հաղորդավարուհուն չեն ճանաչել, միևնույնն է, մեծ ցավ ապրեցին նրա կորսված կյանքի համար։ Արմինեն հումորիստ Վահե Խաչատրյանի կինն էր։ Նրանք վերջերս էին ամուսնացել։

Զույգն անչափ սիրառատ էր, կյանքով լեցուն, ովքեր վայելում էին միմյանց ու կյանքը։ Վահեն աշխատում էր Women’s club-ում և նկարահանումներից մեկի ժամանակ առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ սեր խոստովանել սիրելիին։

Այժմ Արմինեի ողբերգական մահը շատերին է ստիպում տարածել այդ ամիսների վաղեմություն ունեցեղ տեսանյութը, որը մտորելու առիթ է տալիս։ Տեսանյութում երևում է, որ Վահեի հումորային խոսքերում որքան սեր ու ջերմություն կա։ Նա բեմից կնոջը սեր խոստովանեց ամենայն անկեղծությամբ։

Ցավակցում ենք հաղորդավարուհու ընտանիքին, բոլոր հարազատներին և ընկերներին։ Իսկ Վահե Խաչատրյանի սիրո խոստովանությունը կարող եք դիտել վարը կցված տեսնայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: