Աշխարհում փոփոխությունների մեծ շրջան է կարծես սկսված։ Համավարակն իր գործն արեց և այդ ամենից զատ, պատերազմներն ասես են նոր թափ են ստացել և գերտերությունների համար ոչինչ է այն սկսել ամեն րոպե։ Սկսել մի գործ, որը սարսափ է հասարակության համար։

Պատերազմի մասին լավ գիտեն հայերը․ այն սարսափելի է և երանի հնարավոր լիներ մեկընդմիշտ արմատախիլ անել Երկիր մոլորակից։ Այժմ էլ նոր գերլարված իրավիճակ է սկսել Ռուսաստան և Ուկրաինա պետությունների միջև։

Ռուսաստանն իր բարձր պաշտոնյաների խոսքով ամեն րոպե Ուկրաինային պատերազմով է սպառնում, իսկ Ուկրաինան էլ նշում է, որ պատրաստ է հակահարված տալու։ Համացանցում տարածում են գտել արբանյակային լուսանկարներ, որոնք հստակորեն ցուցադրում են ռուսական զորքերի տեղակայումը Ուկաինայի շուրջ։

Դրանք զանգվածային քանակի կուտակումներ են և զորքերի դուրս բերման մասին ընթանում են սոսկ քննարկումներ, բայց ինչպես տեսանելի են արբանյակային լուսանկարներում, դրանք տեղում են և էլ ավելի են շատանում։

Լուսանկարներն արվել են հունվար և փետրվար ամիսներին․ դրանց տարբերությունն ուղղակի ակնհայտ է։