Արայիկ Հարությունյան, պատասխանի հարցիս, ինչո՞ւ Արցախը չունի բավարար դեղորայքի և պարենի պաշար, չունի դիզվառելիքի պաշար․․․


Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը Արցախի վերաբերյալ կրկին գրառում  է կատարել և Արցախի նախագահից պատասխան պահանջել։ Դերասանուհին մասնավորապես գրել է․ «Արցախում պարենային աղետ է սկսվել, դեղորայքի աղետ։

Հասկանալի է, երբ այս մասին աղաղակում են քաղաքացիները, հասկանալի է, բայց երբ բաց ճակատով այս մասին խոսում է Արցախի կառավարությունը, անհասկանալի է ու ամոթալի։ Պատերազմական իրավիճակում գտնվող պետությունը ինչո՞ւ չունի պարենի, դեղորայքի պաշար, սա տարօրինակ է։

21 օր է ինչ Արցախը շրջափակման մեջ է, բայց 5 րդ օրվանից կարծես վտանգված էր պաշարները։ Ի՞նչ էր մտածում Արցախի ղեկավարությունը։ Արայիկ Հարությունյան, պատասխանի հարցիս, ինչո՞ւ Արցախը չունի բավարար դեղորայքի և պարենի պաշար, չունի դիզվառելիքի պաշար։

Սա ի՞նչ է նշանակում, որ պատերազմից հետո ձեռքներդ լվացել էիք մի բուռ մնացած Արցախից և արցախցուց։ Եթե որպես երկրի ղեկավար չես մտածել պաշարների մասին, ապա բաց գործարաններիդ դռները և կերակրիր արցախցիներին։

Ձեթ, կարագ, ալյուր, կաթնամթերք, սուպերմարկետներիդ ցանցի պահեստները բացիր։ Դեղորայքը կարմիր խաչը կապահովի»։


Понравилась статья? Поделиться с друзьями: