Արամ MP3-ին տոնում է ծննդյան օրը․ մանրամասներ երգչի կյանքից


Այսօր սիրված երգիչ, դերասան Արամ MP3-ին տոնում էր իր ծննդյան օրը։ Երգիչն ինսթագրամյան իր օգտահաշվում հանրայնացրել է իր լուսանկարը և գրառել․ «Լավ հիշում եմ, մի տարի առաջ էր, որ 36 էի»: Արամի երկրպագուները մեկնաբանություններում շտապել են շնորհավորել սիրելի երգչին։

Օգտատերերը ջերմ բարեմաղթանքներով են հանդես եկել։ Արամը երկրպագուների մեծ բանակ ունի։ Նրան սիրում են գրեթե բոլորը։ Արամը դեռ մանկուց մասնակցել է երաժշտական տարբեր մրցույթների, հաճախել է երգչախմբեր, մասնակցել տարաբնույթ թատերական ներկայացումների։

Հետաքրքրական է այն փաստը, որը երգիչը մանկուց լինելով երաժշտության մեջ , մեծ սեր տածելով դեպի երգարվեստն ու դերասանական ոլորտը՝ այնուամենայնիվ նա ընտրել է բժշկի մասնագիտությունը․ նա մասնագիտությամբ դեղագործ է։

Ուսանողական տարիներին մասնակցել է ՈՒՀԱ-ի ներկայացումներին։ Արամ MP3-ին հանրությանն առաջին անգամ երևում է «32 ատամ» ակումբի բեմից։ Այնուհետև գեղեցիկ ձայնի շնորհիվ հեռուստադիտողը նրան տեսնում է «2 աստղ» մրցույթում, որտեղ էլ ճանաչվում է հաղթող։

Փայլել է Եվրատեսիլի բեմում և հպարտություն պարգևել աշխարհասփյուռ հայությանը։ Շնորհավորում ենք երգչին և մաղթում ամենայն բարիք։


Понравилась статья? Поделиться с друзьями: