Ավետ Բարսեղյանը մայրիկի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել․ ահա թե ով է նա


Ավետ Բարսեղյանը՝ չնայած հանրության մեծ հետաքրքրասիրությանը, ընտանեկան, անձնական կյանքի վերաբերյալ հրապարակումներ չի կատարում։

Ավետը չի սիրում խոսել ընտաենկան կյանքի մասին և մի առիթով նշել էր, որ այն իրենն է և հանրային դարձնել չի ցանկանաում։ Նա տարիներ շարունակ հետևորդներին ցույց չի տվել անգամ դստերը։ Սակայն այս անգամ Ավետ Բարսեղյանը մայրիկի հատ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել։

Նա հրապարակումը կատարել է մայրիկի ծննդյան առիթով։ Համատեղ լուսանկարից բացի Ավետը ներկայացրել է ևս մի քանի լուսանկարներ, որտեղ իր մայրիկն է։

Լուսանկարներին կից նա գրել է․ «Մա՛մ ջան, ուզում եմ, որ Դու միշտ լավ լինես… Ծնունդդ Շնորհավոր»։ Հետևորդներն անմիջապես նկատել են, որ Ավետի մայրիկը գեղեցկուհի է և չնայած տարիքին՝ բավականաչափ երիտասարդ տեսք  ունի։

Նրանք մեկնաբանություններում շնորհավորել են Ավետի մայրիկին, հաճոյախոսել և ջերմագին մաղթանքներ հղել։


Понравилась статья? Поделиться с друзьями: