Օրերս Սիրուշոյի ընտանիքում տոնական օր էր։ Նա նշել է որդու ծննդյան օրը։ Այս պահին երգչուհին 2 որդիների հետ գտնվում է օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայում։

Օրերս էլ հայտնել էր, որ մեկնում է երրորդ երեխային ծննդաբերելու նպատակով։ Հավելել էր՝ առողջական որոշակի խնդիրներով պայմանավորված՝ ուղղակի չի կարող ծննդաբերել Հայաստանում։

Այս հանգամանքով պայմանավոված նա որոշակի շրջանակների կողմից քննադատվեց։ Հայաստանից հեռու գտնվելու պատճառով կրտսեր որդու՝ Միքայելի տարեդարձը նշել են Ամերիկայում։

Եվ չնայած ուրախալի օրվան՝ երգչուհին փոքր-ինչ տխրել է, քանի որ 1-ին անգամ որդու տարեդարձը առանց ամուսնու է նշել, իսկ հայրը որդուն տեսակապով է շնորհավորել։ Սիրուշոն հանրայնացրել է կադրեր, որտեղ Միքայելը հայրիկի հետ զրուցում է և ընդունում շնորհավորանքները։

Լուսանկարը Սիրուշոն մակագրել է հետևյալ կերպ․ «Առաջին անգամ, որ միասին չենք»։ Այս մասին հանրայնացված կադրերը կգտնեք նյութին կից, իսկ փոքրիկ Միքայելին հղում ենք մեր շնորհավորանքները և լավագույն մաղթանքները։