«Առաջարկում եմ, որ Հայաստանի վարչապետը զանգահարի Նիկոլ Փաշինյանին և խնդրի շտապ խորհրդակցություններ անցկացնել․․․»․ Դանիել Իոաննիսյան


Դանիել Իոաննիսյանը երեկվա սահմանային դեպքի հետ կապված մի գրառում է կատարել, որն առաջին հայացքից կարող է հումորային թվալ և անգամ ծիծաղ առաջ բերել։

Բայց հանրության մոտ որոշակի դրվագներ և իրադարձություններ, այնուամենայնիվ, շարունակում են  անհասկանալի մնալ։

Հասարակությունը հոգնել է կոչերից և հորդորներից։ Իոաննիսյանն իր գրառման մեջ նշում է, որ Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին, սակայն, ելնելով այն հանգամանքից, որ ՀԱՊԿ-ն այս տարի ղեկավարում է Հայաստանը,  ստացվում է Փաշինյանը պետք է դիմի Փաշինյանին։

Իոաննիսյանը մասնավորապես գրել է․ «Առաջարկում եմ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարի ՀԱՊԿ-ն այժմ նախագահող Նիկոլ Փաշինյանին և խնդրի շտապ խորհրդակցություններ անցկացնել ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի վերաբերյալ։

Թեև, վախենամ, որ Փաշինյան-Փաշինյան հեռախոսազրույցի արդյունքում զրուցակիցները համաձայնեն կոնֆլիկտի կողմերին ուժի կիրառումից զերծ մնալու և սահմանային վեճը դեմարկացիայով լուծելու կոչ անել»։


Понравилась статья? Поделиться с друзьями: