«Անտանելի ջղայնացած եմ, ես մեղավոր չեմ․․․»․ Էմմա Շաբոյանը որդու հետ վթարի է ենթարկվել. տեսանյութ


Էմմա Շաբոյանն ամիսներ առաջ մայրացավ։ Նա այժմ որդի ունի։ Այս շրջանում դերասանուհին զբաղվում է որդու խնամքով և մեծ զբաղվածություն ունի։

Չնայած այդ ամենին՝ նա ակտիվությունը շարունակում է պահպանելինսթագրամյան տիրույթում և հաճախ է ցույց տալիս իր մի քանի ամսական որդու մասնակցությամբ կադրեր և հպարտանում հրաշք փոքրիկով։

Սակայն այս անգամ Էմմայի հրապարակումները բարկացած բնույթ ունեն։ Բանն այն է, որ Էմման ակամայից ավտովթարի մասնակից է դարձել։

Նա հոլովակ է ներկայացրել, որտեղ նշում է, որ մեղավոր չէ։ Դերասանուհին հայտնել է նաև՝ մեքենայում է գտնվել նաև որդին։ Շտապում է նշել, որ որդին քնից չի արթնացել և նրա հետ ամեն բան կարգին է, քանի որ հարվածը թույլ է եղել։

«Անտանելի ջղայնացած եմ, ես մեղավոր չեմ»,- խոսքը դերասանուհին սկսել է այս արտահայտությամբ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: