Անչափ ցավալի․ հավետ հետս կմնաս․․․ ողբերգություն Մանարյանների ընտանիքում


Մանարյանների տաղանդավոր ընտանիքին ճանաչում և սիրում են շատերը։

Երվանդ Մանարյանին և նրա կերտած դերերը հիշում են շատերը և այսօր էլ՝ հատկապես ավելի  վաղ սերնդի ներկայացուցիչները հիշում և երբեմն էլ ցիտում են նրա՝ ֆիլմերից հայտնի արտահայտությունները։

Դերասանն ամուսնացած էր Մարի Քեշիշյանի հետ։ Այսօր հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Տիկին Քեշիշյանը։

Այս տխուր լուրը հանրությանն առաջինը հայտնեց տաղանդավոր և հայտնի սցենարիստ Քրիստ Մանարյնաը, ով Երվանդ Մանարյանի և Մարի Քեշիշյանի որդին է։

Նա սոցիալական իր տիրույթում հանրայնացրել է մայրիկի լուսանկարը և կից կատարել հուզիչ գրառում, որտեղ նշել է, որ մայրը հավետ իր հետ կմնա, ապա հավելել մոր հոգեհանգստի, թաղման արարողակարգի վայրն ու ժամը։

Այն տեղի կունենա Մեմորիալ սգո սրահում՝ 17։00-ից 20։00-ն, իսկ թաղման արարողակարգը՝ 13։00-ին։ Մեր ցավակցություններն ենք հայտնում դերասանական ընտանիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями: