Անչափ ցավալի․ ամիսներ առաջ մահացել էր նաև Լիանայի ընտանիքի անդամը․ մանրամասներ


Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Արամ Մանուկյանի կինը։ Երիտասարդ կինը կյանքի ողբերգական ավարտ ունեցավ՝ թողնելով մեկ մանկահասակ երեխա։

Դերասան Արամ Մանուկյանը կորցրեց սիրուն, կյանքի ընկերոջը։ Կանքը նրան դառը անակնկալ մատուցեց։ Դերասանը դատապարտվեց կյանքը շարունակել առանց կնոջ և ապրել հիշողություններով։ Այսօր Լիանայի հոգեհանգստի արարողությունն է։

Այն կկայանա Կոնդի եկեղեցում, որտեղ երիտասարդ կնոջ և Արամի  հարազատները, ընկերները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ նրան կյանքից անժամանակ հեռացած Լիանային։

Արամ Մանուկյանը նաև պրոֆեսիոնալ պարող է և ահա նրա գործընկերներից մեկը ֆեյսբուքյան հարթակում գրառում է կատարել, որտեղ նշել է այս բոլոր մանրամասնությունների մասին։

Իսկ գրառման մեկնաբնություններից պարզ է դառնում, որ վեց ամիս առաջ կյանքից հեռացել էր նաև Լիանայի մայրը։

Նյութին կից լուսանկարներից մեկում Լիանան ծնողների  հետ է՝ իր իսկ տարեդարձի օրը։ Ցավակցում ենք դերասանին, նրանց ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: