Աննա Հակոբյանի գործունեությանը հետևում են ուշի ուշով՝ ոմանք նրա քայլերն արժանացնում են քննադատության, իսկ ոմանք էլ սիրում ու գնահատում են, ողջունում ու քաջալերում։

Վարչապետի տիկինը համացանցային իր տիրույթում սիրով ներկայացնում է իրգործունեության վերաբերյալ հանդիպումներ, այցեր և որոշակի աշխատանքներ։

Այս անգամ Տիկին Հակոբյանը Դավոսում մասնակցել է մի միջոցառման, որին անդրադարձ արդեն կատարել ենք։ Դավոսում նա հանդպում է ունեցել նաև ՀՀ նախագահի հետ, որի վերաբերյալ հրապարակում էր կատարել և նշել, որ այն իր համար հաճելի հանդիպում է եղել։

Այնուհետև Աննա Հակոբյանը գտնվել է Շվեյցարիայում։ Նա եղել Ցյուրիխ քաղաքում, որտեղից է լուսանկարներ է հանրայնացրել։ Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից, որտեղ ակնհայտորեն նկատելի է, որ վարչապետի կինը ընտրել է ազատ ոճի հագուստ, որը հարմարավետ է եղել և այցելության վայրին համապատասխան։

Հիշեցնենք, որ Տիկին Հակոբյանը բոլորովին վերջերս ոճային կտրուկ փոփոխության էր գնացել՝ վարսերը կտրելով կարճ։