Աննա Հակոբյանը համացանցային իր տիրույթում ցույց է տալիս ոչ միայն գործնական հանդիպումներ ու տարատեսակ բարեգործական ծրագրեր, այլ երբեմն էլ ընտանեկան դրվագներ է հրապարակում՝ պատմելով ընտանիքի անդամների և այլնի մասին։

Այս անգամ Աննա Հակոբյանը պատմել է իր կրտսեր դստեր՝ Արփիի մասին։

Նա հանրայնացրել է փոքրիկ դպրոցականի լուսանկարը և ցույց տվել, թե ինչ հագուստով է նա գնում դպրոց։ Հրապարակման ողջ նպատակը հայկական արտադրանքից օգտվելը խթանելն է։

Վարչապետի տիկինը նշել է, որ տևական ժամանակ է, ինչ օգտվում են հայկական արտադրանքից և անչափ գոհ են, քանի որ հայկական արտադրությունն իսկապես որակյալ է։ «Ինչպես շատ հաճախ, Արփին այսօր կրկին դպրոց գնաց հայկական արտադրության զգեստով։

Մանկական հագուստ արտադրող հայկական տասնյակ ընկերություններ կան, և որ ամենակարեւորն է՝ մեկը մեկից որակյալ արտադրանքով»։ Կից ներկայացնում ենք Արփիի դպրոցական լուքը։