Անմահացած հերոսի 4-ամյա եղբայրը ողջ օրն անցկացնում է եղբոր նկարի հետ զրուցելով և երազում զինվոր դառնալ, որ վրեժն առնի թշնամուց


Խաղաղ լուսաբացների համար երախտապարտ ենք այն լուսավոր տղաներին, ովքեր բազմաթիվ հանունների համար իրենց կյանքը դրեցին հայրենիքի հողին։ Տվեցին կյանք կյանքի դիմաց։ Նրանց հայրենասիրությունը տարբերվող էր և բոլորովին այլ։

Հայրենիքի զավակները մնացին հայրենիքին՝ երկրի վրա թողնելով մշտապես սպասման մեջ հերոսածին մայրերին, թողեցին աչքերն արցունքոտ, որոնք դատապարտված են ընդմիշտ թաց մնալու։ Նրանք ընդմիշտ կսպասեն լույս զավակներին։

Այդպիսի  լույս զավակներից մեկն էլ Գոռն էր։ Այդ ընտանիքում երեք որդի էր մեծանում և դաստիարակվում՝ որպես քաջ հայրենասերներ։ Գոռը միջնեկն էր, ով ընկավ հանուն հայրենիքի վաղվա, հանուն եկող սերնդի։

Նրա փոքր եղբայրը՝ Աբգարը, չորս տարեկան է։ Ողջ օրն անցկացնում է եղբոր նկարի հետ զրուցելով․ պատմում է օրվա եղելությունները, իր երազանքները։ Փոքրիկ Աբգարը երազում է զինվոր դառնալ, որ վրեժն առնի թշնամուց։

Գոռի ավագ եղբայրը՝ Լևոնը, այս պահին հայրենիքի սահմաններն  է պաշտպանում, որ բռունցքի չափ մնացած հայրենիքում լուսաբացները խաղաղ լինեն։


Понравилась статья? Поделиться с друзьями: