Ալլա Լևոնյանը սիրված է դեռևս 90-ականներից սկսած։ Երգչուհին երգարվեստում ներկայանում է ուրույն ոճով, որը շատերի կողմից է գնահատվում։

Լևոնյանը ակտիվություն է ապահովում նաև համացանցային տիրույթում։ Նա իր էջում հինականում ցույց է տալիս կադրեր առօրյայից՝ հանդիպումներ գործընկերների հետ, հետաքրքիր ժամանց և այլն։

Նա ամեն ինչից վեր գնահատում է ընտանիքը և սիրում է ժամանակն անցկացնել և իրեն նվիրել ընտանիքին։ Ալլան երեք երեխաների մայր է, ով իր յուրաքանչյուր քայլը կատարում է ի բարօրություն երեխաների։ Նա ունի երկու դուստր և մեկ որդի։

Այս անգամ Ալլա Լևոնյանը իր սոցհարթակում հանրայնացրել է ավագ դստեր լուսանկարը, որտեղ կարելի է տեսնել բավականի հասուն օրիորդի։ Երգչուհու երկրպագուները Ալլայի և դստեր միջև նմանություններ են գտել և հիացել աղջկանով։

Մեկնաբանություններում ակտիվ մասնակցել են նաև երգարվեստում հայտնի մի շարք հայտնի դեմքեր, ինչպիսիք են՝ Սոֆի Մխեյանը, Էրիկ Կարապետյաը և այլք։