Այսօր հունվարի քսանմեկին, Հենրիխ Մխիթարյանը տոնում իր ծննդյան 33-րդ տարեդարձը։ Անվանի ֆուտբոլիստը շատերի սիրելին դարձավ իր տաղանդի, աշխատասիրության և մարդ տեսակի շնորհիվ։

Առաջատար հայ ֆուտբոլիստը մանկուց ջանք ու եռանդ չի խնայել մասնագիտության մեջ հմտանալու համար։

Նրա հայրը նույնպես տաղանդավոր ֆուտբոլիստ էր։ Ավելի վաղ սերնդի ներկայացուցիչները ճանաչում են անվանի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին։

Ցավոք սրտի, Համլետը շատ վաղ է մահանում։ Նա կյանքից հեռացել է 33 տարեկանում՝ գլխուղեղի ուռուցքից, երբ որդին ընդամենը ութ տարեկան էր։ Հայրն այսօր հպարտանալու մեծ առիթ կունենար։

Հենրիխը փոքրուց հետևել է հոր խաղերին, մարզումներին և քայլերն ուղղել դեպի տաղանդավոր հոր հետքերը։ Ֆուտբոլիստն ամուսնացած է և ունի մեկ որդի, ում անվանակոչել է Համլետ՝ հոր պատվին։ «Չեք պատկերացնում ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային։

Բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել»,- մի առիթով ասել է ֆուտբոլիստը։