Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ սիրված ֆուտբոլիստի կյանքից


Այսօր՝ հունվարի քսանմեկին, Հենրիխ Մխիթարյանի տարեդարձն է։ Հայտնի և սիրված ֆուտբոլիստն այսօր դարձավ երեսունչորս տարեկան։

Երիտասարդ հասակում բավականին հայտնի և սիրված հայորդին բազմաթիվ անգամ հայրենակիցներին հպարտանալու առիթ է տվել։ Հենրիխը ծնվել է Երևանում։

Նա ծնվել է ֆուտբոլասերների ընտանիքում։ Ընտանիք, որտեղ ոչ միայն սիրում էին ֆուտբոլը, այլև աշխատում այդ բնագավառում։

Հենրիխի մայրն այդ տարիներին ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժինը, քույրն աշխատում էր ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում։ Դե իսկ հայրն էլ անվանի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանն է, ով կյանքից հեռացավ երեսուներեք տարեկանում։ Մխիթարյանը մի առիթով ասել է, որ անչափ շատ կուզենար, որ հայրիկը տեսներ իր խաղը։

Նա նշել է՝ եթե հայրը չհեռանար, ամեն բան հեշտ լուծումներ կստանար իր կյանքում։ Ֆուտբոլիստը հավելել է՝ հայրիկին ճանաչողները պնդում են՝ իր և հոր խաղը նման են անչափ։ Շնորհավորում ենք ֆուտբոլկիստին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: