Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ամուսնու դուստրերին սիրով և մեծ հոգատարությամբ մեծացրել է և համարել նրանց իր հարազատ երեխաները։ Ավագ դուստրը՝ Լաուրան, արդեն ամոսնացած է և ամիսներ առաջ էլ մայր դարձավ։

Փոքրիկին Անահիտը համարում է իր թոռնիկը և անսաելի սիրում նրան։ Այսօր Լաուրայի ծննդյան օրվա առիթով Անահիտ Կիրակոսյանը հուզիչ հրապարակում է կատարել և շնորհավորել Լաուրային։

Նա հանրայնացրել է ընտանեկան արխիվային լուսանկարներ և կից կատարել գրառում։ Անահիտը մասնավորապես գրել է․ «Ժամանակն իսկապես արագ է սլանում․․․ Այսօր դու դարձար 21 տարեկան։

Ուղիղ այնքան, որքան որ ես էի, երբ ձեռքդ բռնեցի ու քայլեցինք միասին։ Հիմա արդեն դո՛ւ ունես քո հրաշքին։ Հավատս չի գալիս, դեռ երեկ 9-ը տարեկան խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է՝ մայրիկ։

Շնորհավոր ծնունդդ, Լաուրի՛կ․․․ վստահ եմ, որ կլինես իմաստուն կին և լավ մայրիկ․․․ իմ աղջիկ…»։