Նանե Իսրայելյանը հերթական գոտեպնդող, հուսադրող ու հայրենասիրական գրառումն է կատարել, որտեղ այնքան մեծ ոգեշնչում կա։ Լրագրողի գրառումն ամբոջությամբ ներկայացնում եք այստեղ։

Նա գրել է․ «Շրջափակված Արցախ 2023․․․ Սա այն սերունդն է, ում հետ միասին մենք ապագայում հզոր պատմություն ենք կերտելու։ Նրանց այս օրերին ստացած ուժը մեզ մի քանի տասնամյակ կհերիքի։

Մենք էլ մեծացել ենք սահմանին, փեչով տաքացել, երբեմն էլ մրսել ենք… աշխատել ենք… Հենց մենք՝ վառարանով տաքացող, փոքր տարիքից աշխատող սերունդը, շատ ավելին գիտի ու կարող է փոխել, քան դուք կարող եք երևակայել։

Այս երեխան շատերիցդ ավելի հզոր է հիմա, ու սա ուղղակի խոսքեր չեն, այլ ապրած կյանք… Հենց այդ կյանքը մեզ դարձրեց շատ ուժեղ, ամենաուժեղը, անկոտրում, հայրենասեր ու ոչնչի առաջ կանգ չառնող…

Ոչնչի մեջ ամեն ինչ է մտնում»։ Իսկ ներկայացրել է Արցախի առօրյայից մի լուսանկար։