Իզաբելլա Աբգարյանը, ով Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ է, ուշագրավ մի դեպք է պատմել համացանցայի իր հարթակում։

Նա գրառման մեջ նշում է, որ սրճարանում մի դեպքի է հանդիպել, որն իր համար չափազանց տհաճ է եղել։ Բանն այն է, որ ռուս տուրիստներից մեկը իր դժգոհությունն է ցույց տվել, որ մատուցողը ռուսերեն չգիտի։

Աբգարյանը հավելում է, որ տվյալ մատուցողը չորս լեզուների է տիրապետում և նա պարտավոր չէ իմանալ ռուսերեն։ Ապա ընդգծել է, որ նման մոտեցումն իրեն նյարդայնացնում է։

Ավագանու անդամը մասնավորապես գրել է․ «Ինչո՞ւ ա եկածներին թվում, թե Հայաստանում բոլորը պարտավոր են ռուսերեն հասկանալ կամ խոսել։ Ահավոր տհաճ էր սրճարանում լսել, թե ոնց են երկու տարբեր սեղանից ռուսներ ծաղրում մատուցողի վատ ռուսերենը։

Իսկ այդ մատուցող տղան, ի դեպ, 4 օտար լեզու գիտի։ Էդ իրանց վելիկոիմպերսկի բարդույթը նեռվերիս ազդում ա»։