Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունը ցնցեց բոլորին։ Հայտնում են վեց զոհերի, 60-ից ավելի վիրավորների և տասնյակից ավելի մարդկանց էլ շարունակում են որոնել փլատակների տակ։

Լիահույս ենք, որ շուտով կգտնվեն և ողջ կլինեն մեր հայրենակիցները։ Լրագրողները գտնվել են առևտրի կենտրոնի շրջակայքում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչ է կատարվել և ինչ են տեսել նրանք։ ՄԱրդիկ ցնցված էին, լաց էին լինում։

Մի քանի քաղաքացիներ պատասխանել են լրագրողների հարցերին և հայտնել, թե ինչ է տեղի ունեցել պայթյունի պահին։ Ոմանք առևտրի կենտրոնի աշխատակիցներ էին, իսկ ոմանք էլ՝ գնորդներ։ Քաղաքացիներից մեկը լաց լինելով պատմել է, որ ինքն ուղղակի գնումեր ուներ կատարելու։

«Մենք հասցրեցինք դուրս եկանք․․․ այնքան մարդ մնաց ներսում», «Սկզբից ուժեղ գմփոց եղավ, որից հետո դուրս եկանք, տեսնենք՝ ահավոր ձևի ծուխ ա, հետո երբ առաջացանք, արդեն նկատեցինք, որ ամբողջ շենքը փլվել ա ավտոների վրա։

Ինչքան մարդ հասցրեցինք հանեցինք դուրս, մնացածը արդեն փրկարարները»,- պատմում են քաղաքացիները։ Մանրամասները՝ տեսանյութում։