Որքան էլ անհավատալի և անսահման տխուր ու դաժան է սիրված երգիչ, երգահան Հայկոյի աշխարհից, բեմից բացակայության հետ հաշտվելն ու այդ փաստն ընդունելը, միևնույնն է մարդիկ նրան ստիպված են ապրեցնել մտքերում, հոգում, որովհետև Հայկոյից բաժանվելն ուղղակի անհնար է։

մասին պատմությունները և հենց նրա երգերում սիրված արտիստը շարունակում է ապրել և ապրեցնել դեռ հազարավորների։ Հայկոյի երգերն արվեստ են։

Հայկոյի հիշատակը, ստեղծագործությունները և հենց Հայկոյին ապրեցրել ու բարձր գնահատանքի է արժանացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա Հայկոյին հետմահու պարգևատրել է։ Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով։ Պարգևատրումը կապված է Հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի հետ։

Երանի թե սիրված արտիստը շարունակեր ապրել ու շարունակեր ներդնել երգարվեստում իր մեծ ավանդը։ Նրա կարիքը դեռ շատ կլինի, իսկ բեմում նրա տեղը միշտ բաց կմնա։