Վերջին օրերին հայ հանրությունը և իհարկե ամբողջ Եվրոպան քննարկում է Եվրատեսիլը։ Հիշեցնենք, որ այս տարի հաղթանակն անցավ Ուկրաինան։ Մարդասեր Եվրոպան ցանկացավ ցույց տալ, որ Ուկրաինայի կողքին է։

Մեր մասնակիցը, ճիշտ է, առաջնային հորիզոնականներ չզբաղեցրեց, սկայն փայլուն ելույթ ունեցավ։ Նա բեմում ոււղղակի հրաշք էր։ Տաղանդավոր երիտասարդ երգչուհուն՝ Ռոզա Լիննին, առաջիկայում բազում մեծ հաղթանակներ ենք ցանկանում։

Սակայն այս նյութում այլ բան ենք ցանկանում ներկայացնել։ Այս օրերի թոհուբոհը կարծես փոքր-ինչ ստվերեց սպորտային մի իրադարձություն։ Բանն այն է, որ բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկը հաղթանակ է գրանցել։

29-ամյա Աշոտ Ադամյանը հաղթանակ է տարել թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմաբ և ութերորդ անգամ դարձել առաջնության չեմպիոն։ Այն տեղի է ունեցել Բուդապեշտում։ Ուշագրավ են եղել դրոշի բարձրացման և հաղթանակի շնորհման արարողության կադրերը։

Օգտատերերի աչքից չի վրիպել այն, որ ադրբեջանի մարզիկը կանգնել է ոտքի ծայրերի վրա և փոքր-ինչ բարձրացել, որպեսզի իրենց դրոշը հասցնի Հայստանին։ Տեսանյութը՝ կից։