Ազատ Ղազարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի տասին։ Նա էջմիածնեցի է։ Ազատը խաղաղասեր, ակտիվ երիտասարդ էր՝ կազմակերպչական ձիրքով օժտված։

Նա շատ էր սիրում բնությունը, հաճախ էր ձեռքերով ծաղկե դեկորացիաներ պատրաստում։ Ազատը հաճախել է Արմավիրի թեթև ատլետիկայի սպորտային դպրոց՝ արժանանալով պատվոգրերի։

Դպրոցից հետո Ազատն ընդունվում է Ճարտարագիտական համալսարան՝ շինարարական ֆակուլտետ։ Ազատի սիրելի զբաղմունքներից էր նկարչությունն ու գծանկարչությունը։

2019 թվականի հունվարի տասնվեցին Ազատը բանակ է զորակոչվում։ Նա Արմավիրում վեցամսյա ծառայությունից հետո տեղափոխվում է Խոջալու՝ ծառայության անցնելով որպես տանկի նշանառու։

Ազատը մասնակցում է անսպասելի մեկնարկած արցախյան երկրորդ պшտերազմին։ Նա հաճախ էր խրախուսում ընկերներին, սատարում նրանց, իսկ ծնողներին միշտ ոգևորող ոջ հուսադրող խոսքեր էր ասում հեռախոսազրույցների ժամանակ։

Նախ Աղդամում, ապա Հադրութում մшրտեր մղելուց հետո Ազատը հոկտեմբերի քսանվեցին համառ պայքար է մղել հակառակորդի դեմ՝ տանկով հակառակորդի մեծաքանակ տեխնիկա խnցելով։ Ազատն անմահացել է անօդաչուի հшրվшծից։