Այսօրվա սերունդը Հայաստան և Ադրբեջան հարաբերությունները մշտապես թշնամական է տեսել։ Եվ այն խոր արմատներ ունի։

Երկու երկրների հանրությունը միմյանց նկատմամբ չարությամբ է լցված և, իհարկե, դա առանց պատճառ չէ։ Օրերս հայտնի է դարձել, որ ադրբեջանցի մի կին ցանկացել է անցնել հայկական տարածք։ Այս դեպքն 1-ինը չէ, նման դեպքեր շատ են եղել։

Այս անգամ ադրբեջանցի կինը, որը բավական պատկառելի տարիքում է գտնվում, ոստիկանությունում հայտնել է, որ ցանկանում է անցնել հայկական կողմ։

Եվ պատճառը՝ իր երկրում տիրող անարդարությունն է։ Կնոջ խոսքով՝ նա հոգնել է այս ամենից և հանգիստն ու անդորրն է փնտրում, որը ոչ մի տեղ այդպես էլ չկա ու չկա։ 
Նա նաև նշել է, որ ինքը եղել է իրենց համայքի ղեկավարի մոտ, որն էլ կնոջ նկատմամբ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել և ասել, որ դուրս գա աշխատասենյակից և կատարի այն, ինչ-որ ցանկանում է։ Կինն էլ որոշել է անցնել հայկական կողմ իր երկրի նման վերաբերմունքի պատճառով։