Ադրբեջանը քիչ առաջ Արցախին զրկեց նաև ինտերնետից․ Նաիրա Զոհրաբյան


Արցախն արդեն 1 ամիս է, ինչ շրջափակված է։ Ոչ ոք փոքրիկ հայկական երկրին փրկել չի կարողանում։ Եվ այս երկրի քաղաքացիները պայքարելը որպես ապրելակերպ են ընդունում և․․․ ապրում։

Խանութներն արդեն դատարկ են, կա նաև դեղորայքի պակաս, բայց մարդիկ ապրում են և միտք անգամ չունեն դուրս գալ իրենց հայրենիքից։ Նրանք քարից հաց են քամում։

Պայքարը շարունակվում է։ Այս մասին է ահա գրում Նաիրա Զոհրաբյնանը․ «Արցախի բլոկադայի երեսունմեկերորդ օրն է։ Ադրբեջանը քիչ առաջ Արցախը մասնակիորեն զրկեց նաև կապից՝ վնասելով ինտերնետի մալուխները։

Արցախում երեկվանից կա նաև էլեկտրականության խնդիր՝ Ադրբեջանը վնասել է Աղավնո-Բերձոր հատվածով անցնող բարձրավոլտ գիծը։

Այս ոճրագործությունը կատարվում է «ժողովրդավարությունը» որպես լուծողական օգտագործող միջազգային հումանիտար homo sapiens-ների աչքի առաջ։ Հարյուր քսան հազար գերեվարված արցախցի, որոնցից երեսուն հազարը՝ երեխա»։ Ուժ, անսահման ուժ յուրաքանչյուր արցախցուն։


Понравилась статья? Поделиться с друзьями: