«Ա՛յ մարդ, էդ 30–40 տարվա ընթացքում մեկը չպատահեց ինձ, որ ասի` ա՛ռ էս բանալին, գնա կես տարի ա՛յ էս տանը ապրիր, վարձ մի տուր․․․»․ Լիզա Ճաղարյան


Հայտնի լրագրող Լիզա Ճաղարյանը հայտնի է իր համացանցային դիպուկ գրառումներով։ Այս անգամ լրագրողին զարմացրել է Սեյրան Օհանյանի այն խոսքը, ըստ որի՝ ինքն իր ընտանիքի հետ ապրում է ընկերոջ տանը։

Ճաղարյանը կիսվել է «Առավոտ»-ի պատրաստած այդ նյութի լուսանկարով և կից գրել․ «Խի՞ էլի։ 16 տարեկանից էրևաններում եմ,

կարելի է ասել` ողջ գիտակցական կյանքս վարձով եմ ապրել, ա՛յ մարդ, էդ 30–40 տարվա (ալարում եմ հաշվեմ) ընթացքում մեկը չպատահեց ինձ, որ ասի` ա՛ռ էս բանալին, գնա կես տարի ա՛յ էս տանը ապրիր, վարձ մի տուր։

Պալատ չեմ ասում, պարոն Օհանյան, ընդամենը մեկ սենյականոց խրուշչովյան ծակուռ։ Էդ ո՞նց է պատահում էլի, որ ձեր «կողմերում» Բենթլի են նվեր տալիս, առանձնատուն են տալիս, ասում են` ինչքան կարաս ապրիր, դուք երևի շաաաատ լավն եք էլի, հո մեզ նման փիսը չեք, չէ՞։

Ձեր «ընկերներն» էլ առատաձե՜ռն, ալտրուի՜ստ, բարերա՜ր, չէ՞, հո մեր ընկերների պես չկամեցող, ժլատ, էգոիստ չեն։ Չէ՞, պարոն ընկեր… և այլն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: