Խորեն Լևոնյանը ուշագրավ մանրամասներ է հայտնել իր կյանքից, պատմել որդիների և այլ հետաքրքիր իրողություններ ներկայացրել․ տեսանյութ


Խորեն Լևոնյանը հարցազրույցներ տալ չի սիրում, սակայն հայտնի լրագրող Ամալյային որոշել է չմերժել և հյուրընկալվել է նրան։

Նրանք  հետաքրքրական զրույց են ունեցել։

Խորենը նախ նշել է, որ երգիչ դառնալու մտադրություն չունի։ Երաժշտությունն իր համար հոբբի է։ Խոսել է իր վերջին «Հույս» ալբոմի մասին և ասել, որ դա իր մտքերն են և այն իրենից բողոք է ներկայացնում։ Այն դժվարությամբ է ստեղծվել։

Մասնագիտական գործունեության մասին խոսելիս՝ ասել է, որ աշխատավարձի չափն այնքան էլ կարևոր չէ։ Եթե ներկայացումն ունենա ասելիք, անպայման կներգրավվի։

Դերասանն այս պահին թատրոնում չի աշխատում, բայց չի բացառում, որ առաջիկայում կարող է վերադառնալ։ Պատմել է որդիների մասին և նշել, որ միմյանց շատ են սիրում և թև ու թիկունք են իրար։ Մեծ որդին արտակարգ սաքսոֆոն է նվագում և  իր ուժերը փորձել է դերասանական ոլորտում։

Խորեն Լևոնյանի հետաքրքրական զրույցի մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: