Այսօր՝ հոկտեմբերի քսանչորսին, Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։

Դերասանը լույս աշխարհ է եկել 1929 թվականին, Ստեփանավանում։

Հենց ծննդավայրի թատրոնում էլ կատարել է դերասանական առաջին քայլերը։ 1948 թվականին որոշում է կայացրել և տեղափոխվել Երևան, որտեղ էլ ծավալել է հետագա գործունեությունն ու ուսումնառությունը։ Դերասանը ուսունառությանը զուգահեռ կատարելագործվել և վարպետացել է, ինչն էլ ակնհայտորեն արծարծվում էր թե՛ բեմում, թե՛ էկրաններին։

Հայկական արտադրոթյան մեկը մեկից հրաշալի ֆիլմերում իր ուրույն ուրվագիծն է թողել Սոս Սարգսյանը։ Հեռուստադիտողի պատկերացումներում Համբոն՝ Գիքորի հայրը, հենց դերասանի կերպարով էլ մնացել է։

Նա զարդարել է քառասունվեցից ավելի ֆիլմեր։ Կյանքից հեռացավ 2013 թվականի սեպտեմբերի քսանվեցին։ Նա հիվանդ էր թոքերի բորբոքումով։ Հեռացավ կյանքից մեծն դերասանը՝ իր տեղը թողնելով բաց և հավերժ մնալով յուրաքանչյուր հայի մտքում ու սրտում։

Ժողովրդական արտիտը շարուակում է ապրել իր ֆիլմերում, իր կերտած կերպարներում և արտահայտած մտքերոմ։ Շնորհավորոմ ենք արտիտի երկնային ծնունդը։