Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիլվա ԿապուտիկյանիԱյսօր Սիլվա Կապուտիկյանի 107-ամյակն է:

Բանաստեղծուհին արդեն երկար տարիներ է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն մեզ հետ են և մեզ են ուղեկցում նրա գեղեցիկ բանաստեղծություններն ու իմաստուն խոհերը:

Բանաստեղծուհին ծնվել է Երևանում: Նրա ընտանիքը եկել էր Վանից: Հայրը խմբագրիչ էր, ով վաղ է մահանում խոլերայի պատճառով: Մայրը Սիլվային մեծացրել է միայնակ՝ փորձելով նրան անհոգ մանկություն ապահովել:

Սիլվա Կապուտիկյանը բավականին վաղ տարիքում է սկսել ստեղծագործել: Նրա ստեղծագործությունները շատ արագ ընդունվեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից: Բանաստեղծուհին ունի ստագրված բազմաթիվ բանաստեղծական գործեր, խոհեր և մտորումներ:

Սիլվա Կապուտիկյանը մեկ անգամ է ամուսնացել: Բոլորին է հայտնի Հ. Շիրազի և Ս. Կապուտիկյանի ամուսնական շատ կարճ կյանքի մասին:

Այս ամուսնությունից բանաստեղծուհին մեկ որդի է ունեցել, ով էլ հետագայում դարձել է մեծ հեղինակություն ձեռք բերած քանդակագործ, ով կերտել է նաև ծնողների քանդակները: