Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է․ Project LA-ի գեղեցիկ երգի խոսքերը Կապուտիկյանինն են: Տեսահոլովակ


Այսօր հունվարի քսանին, գրող, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1919 թ․։ Կապուտիկյանը ծնվել և նախնական ու հետագա կրթական գործունեությունը ծավալել է Երևանում։

Ընտանիքը, որտեղ լույս աշխարհ եկավ ապագա անվանի բանստեղծուհին, գաղթել էր Վանից։

Նրա տաղանդը, ստեղծագործելու կարողությունը նկատելի էր դեռ վաղ տարիքից։ 1-ին բանաստեղծությունը գրել է տասներեք տարեկանում։ Այն վերնագրված էր «Պատասխան Թումանյանին»։

Նա տարված է եղել մի շարք սիրված գրողների ստեծագործություններով և անհագորեն կարդացել նրանց։ Տարիներ անց այս ստեծագոծությունը ճանաչում է ստանում․ տպագրվել էր «Պիոներ կանչ» թերթում։ Հայրենիքի ճակատագիրը նրան մեծապես հուզել ու անհանգստացրել է։ Եվ նրա մտորումները արծարծվել են ստեղծագործություններում։

Նրա հայրենասիրական ստեղծագործություններն ասես յուրաքանչյուրիս հոգուց բխած լինեն։ Կապուտիկյանը գրել է հայրենիքի, մայրենի լեզվի, հայ ժողովրդի կյանքի մասին։ Նա եղել է Հովհաննես Շիրազի 1-ին կինը։

Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցել են որդի, ով հայտնի քանդակագործ Արա Շիրազն է։ Նա կյանքից հեռացավ 2014-ին։


Понравилась статья? Поделиться с друзьями: