Այսօր՝ սեպտեմբերի քսաներեքին, Շուշան Պետրոսյանի ծննդյան օրն է։

Տաղանդավոր երգչուհին այսօր դարձավ հիսունութ տարեկան։

Շուշանը ծնվել, կրթվել և հետագա գործունեությունը ծավալել է Երևանում և Հայաստանի համար։

Արվեստի, մշակույթի վառ ու կարկառուն ներկայացուցիչը բազմաթիվ հրաշալի ստեղագործություններ է նվիրել հայ ազգին և այսօր էլ շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Նա երգում է հայրենասիրության, սիրո և այլնի մասին։

Որոշ ժամանակ ակտիվ քաղաքական գործունեությամբ էր զբաղվում, սակայն 2019 թվականից դուրս է եկել քաղաքականությունից և այժմ կրկին երգարվեստում է և իր հանդիսատեսին ուրախացնում է նոր ստեղծագործություններով։

Երգչուհին փոքրիկ ակումբային հանդիպումներ է ունենում երկրպագուների հետ և ներկայանում որպես երգչուհի, որին հանրություննառավել շատ է սիրում և բարձր գնահատումնրա բարձր տաղանդը։

Այսօր երգչուհուն շտապել են շնորհավորել նրա ընկերները, հարազատները և ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և լավագույնը մաղթում տաղանդաշատ երգչուհուն։