Samsung-ը ձեր դատին է ներկայացնում  նոր  ճկվող հեռախոս եւ Galaxy S10  ֆլագման


Տեխնոլոգիական հայտնի Samsung ընկերությունը  հանրությանը ցուցադրել Է Galaxy սմարթֆոնների նոր մոդելները: Հարավային Կորեայում առաջատար մոդելներից մեկը ծալվում է  երկու հավասար մասի:  Ենթադրվում է, որ Galaxy Fold-ը  կդառնա  համաշխարհային  արտադրության ամենաթանկ հեռախոսը.  նախնական գինը 1980 դոլար է:

Ընկերության  կողմից ծրագրի կարևորագույն  կետը համարվում է Samsung Galaxy S10-ը: Այն հանդիսանում է ընկերության հեռախոսների  վերջին  սերնդի ներկայացուցիչը: Այս գեղեցիկ մոդելի էկրանի անկյունագծի չափը 6,1 դյում է: Հեռախոսը  կարելի է լիցքավորել անհաղորդալար լիցքավորման  կամ USB Type C փորտի  միջոցով: Այս տեսանկյունից այն ավելւ գրավիչ է դարձնում տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրասերների նկատմամբ: Յուրօրինակ  և  հետաքքրքիր այս հեռախոսն ունի մեկ տեսախցիկ դիմերեսին և  երեք խցիկ՝ դարձերեսին: Մարտկոցը կարող է դիմանալ  3500 միլիամպեր/ժամ :  Այն թույլ կտա հեշտությամբ օգտագործել  հեռախոսը:

Օգտագործողները իրենց անհրաժեշտ ֆայլերը պահելու համար  կարող են օգտվել մեկ տերաբայթ հնարավորությունից: Մարդկանց  առանձնահատուկ  ուշադրությունն է գրավել  Galaxy-ի նոր մոդելը, որն ունակ է գրքի նման ծալվել: Այն  կդրդի  գնորդին արագորեն ձեռք բելել տվյալ մոդելը:  «Հեռախոս-Գիրքը» կարելի է  դիտել-կարդալ թե դրսից և թե  ներսից՝ բացելու միջոցով: Էկրանի չափսը  կազմում է 1536 x 2152 փիքսել, իսկ կողմերի մասշտաբը՝ 16:10:  Սա համարվում է  ոլորտի հերթական տեխնոլոգիական նորամուծությունը:  Ստեղծողները հաշվի են առել ամեն մի մանրուք: Որքանով  հեռախոսը հասանելի կլինի սովորական հաճախորդի գրպանին: Հեռախոսի մանրածախ գինը  կկազմի 1600-2000 դոլար: Փորձագետների կարծիքով Galaxy S10 Plus մեծ էկրանով մոդելը հավակնում է  շուկայում դառնալ լավագույնը:


Понравилась статья? Поделиться с друзьями: