Այսօր՝ նոյեմբերի տասնվեցին, Ռոբերտ Աբաջանյանի ծննդյան օրն է։

Արցախի հերոսը լույս աշխարհ է եկել 1996 թվականի հենց այս օրը։

Եվ կապուտաչյա այս տղան ասես լույս աշխարհ եկավ մեզ բոլորիս մի նոր հայրիենիք նվիրելու և ցույց տալու, թե որն է իրական հայրենասիրությունը՝ ինչ գույն և ինչ տեսք ունի։ Ռոբերտը ծնվել է Երևանում, նախնական և հետագա կրթությունը նույնպես ստացել է Երևանոմ։

Նա բժշկի մասնագիտոթյուն ուններ, որն էլ կիսատ մնաց։ Նա 2014 թվականին Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտը կիսատ թողնելով՝ մեկնեց զինվորական ծառայության։

2016-ի ապրիլին խիզախորեն կանգնում և մինչ մահը կռվում ու պաշտպանում հայրնեիքը։ Կյանքից հեռացավ 2016-ի ապրիլի երկուսին և թողեց հերոսի անուն։

Ռոբերտը տեսնելով, որ վաշտի հրամանատարը մահացած է, հրամանատարությունը վերցնում է իր ուսերին և մինչ մահ կռվում, հերոսաբար պայթեցնում իրեն թշնամու հետ միասին, սակայն չի հանձնվում։ Շնորհավոր երկնային ծնունդդ, անմահ հերոս։