Մարդկությունն այս կյանքում Երկրի վրա ամեն բան տեսել է և թվում է՝ զարմացնելու ոչինչ չկա, բայց կյանքն, ինչպես ասում են՝ շարունակվում է և դեռ առջևում այնքան հայտնագործություննե կլինեն։

Եղել են ժամանակներ, երբ մարդը մտքի ծայրով անգամ չի անցկացրել, թե ինչ է, օրինակ՝ կրակը, ասեղը, չասենք՝ համակարգիչը և այլ առարկաներ, պարագաներ, առանց որոնց չենք կարողանա այսօր անգամ պատկերացնել մեր կյանքը, ուր մնաց ապրել առանց դրանց։

Եղել են ժամանակներ, երբ մարդկությանն անհայտ է եղել նաև շոկոլադը։ Բայց օրերից մի օր այն հայտնաբերել են, ինչպես շատ այլ խիստ անհրաժեշտ իրեր, պարագաներ և նաև սնունդ։

Այս նյութում կներկայացնենք մի մարդու, ով իր վերջին գումարով գնեց կակաո և շաքարավազ։ Այս մարդը կնոջ հետ անքուն գիշերներ անցկացրեց խոհանոցում և ստեղծեցին շոկոլադ, սակայն առավոտյան պարզվում է, որ այն սառնարանում չդնելու պատճառով հալվել է և վաճառքի համար դարձել անպիտան։

Ամուսինը չվհատվեց և այն քսեց կտրատած փոքր հացիկների վրա և ստեղծեց շոկոլադե սենդվիչներ, որոնք ամուսինները սկսեցին վաճառել։ Քաղցր սենդվիչները հիացրեցին բոլորին և հաշված րոպեների ընթացքում դրանք սպառվում էին։

Ահա հենց այսպես էլ ստեղծվեց հանրահայտ Nutella-ն ու երբ արդեն շատերը սկսեցին զբաղվել հալված շոկոլադի արտադրությամբ, ստեղծվեց նրա 2-րդ գլուխգործոցը՝ Kinder Surprise-ը, իսկ հետո Ferrero rocher-ը, Rafaello-ն։ Այդ մարդը Միկելե Ֆերրերոն էր, ով 2001 թ. ընկերության կառավարումը հանձնեց որդիներին՝ Ջովաննի և Պիետրո Ֆերրերոներին։