Այսօր՝ հոկտեմբերի երեսունմեկին, Նազիկ Ավդալյանի ծննդյան օրն է։ Հայ հայտնի և սիրված ծանրորդուհին այսօր դարձավ 39 տարեկան։

Նազիկը հանրությանը հայտնի դարձավ 2009 թվականին, երբ Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվեց աշխարհի չեմպիոն՝ դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի 1-ին աշխարհի չեմպիոնը։

Չեմպիոնուհին ուղղակի հիացրեց հայ հանրությանը և ամբողջ աշխարհին։ Նրանով հպարտանում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերը։ Բոլորը գամված հեռուսատցույցի առջև շունչները պահած սպասում էին հայրենակցի հաղթանակին և հուսախաբ չեղան։

Այսօր Նազիկը մեծ սպորտով այլևս չի զբաղվում, սակայն իր գիտելիքները փոխանցում է սերունդներին։ Նա դասախոսում է Բժշկական համալսարանում։ Նաև որոշակի ակտիվություն ունի համացանցային տիրույթում և սիրով կապ է պահապանում հետևորդների հետ։

Նրա տարեդարձի առիթով շնորհավորանքներով և ջերմ մաղթանքներով հանդես են եկել ինչպես մտերիմները, այնպես էլ ծանոթ ու անծանոթ օգտատերեր։

Մենք նույնպես շնորհավորում ենք ծանրամարտուհուն և լավագույնը մաղթում։