Երգչուհի Նարե Գևորգյանն այսօր տոնում է իր ծննդյան օրը։

Նա համացանցային իր հարթակում գունեղ ֆոտոշարք է ներկայացրել, որոնց կից գրել է․ «Ծնունդս շնորհավոր»։

Այսպիսով երգչուհին տեղեկացրել է իր հետևորդներին, երկրպագուներին, որ տարեդարձի օրն է։ Իսկ վերջիններս էլ սիրով շնորհավորել են սիրելի դերասանուհուն և ջերմ բարեմաղթանքներ հղել։

Նարե Գևորգյանին անակնկալ շնորհավորել է իր մտերիմ ընկերուհին՝ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը։ Նրանք վերջին շրջանում միշտ միասին են և շատ մտերիմ ընկերուհիներ են։ Նրանց կարելի է հանդիպել քաղաքի տարբեր վայրերում միշտ միասին։

Կեսգիշերին Մարինկան տորթով և ծաղիկներով պատահաբար ներխուժել է երգչուհու աշխատավայր և անակնկալ մատուցել։ Տեսանյութից պարզ է դառնում, որ մատուցված անակնկալը ստացվել է։

Երգչուհին ուրախությունից թռչկոտում էր , նա անչափ ուրախացել էր ընկերուհու նման վերաբերմունքից և ջերմ գրկախառնվել և համբուրել Մարինկային։ Այս մասին պատմող տեսանյութը դիտեք ստորև։