Այսօր՝ դեկտեմբերի քսանիննին, մեծն արտիստ Ֆրունզի հիշատակի օրն է։

Գյումրիում ծնունդ առած արտիստը հորական կողմից մշեցու, իսկ մորական կողմից վանեցու արմատներ ունի։

Ծնվել է 1930 թ․։ Դպրոցին զուգահեռ հաճախել է նկարչական և երաժշտական դպրոց։ Այնուհետև Մհեր Մկրտչյանը 1945-1946 թթ․ թատերական ուսումնառություն է սկսել ստանալ Մռավյանի անվան թատրոնին կից գործող ստուդիայում և ավարտելուց հետո ներառվել է նույն թատրոնի հիմնական խմբում և խաղացել է մի շարք դերեր և ցուցաբերել մեծ վարպետություն։

Ապա 1951-ին ընդունվել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտ և հինգ տարի ուսանել այնտեղ։ Ավարտելուն պես տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։

Արտիստը հայտնի է նաև Ֆրունզ անվամբ։ Անձնագրերից մեկում ստորագրել է որպես Մ․ Մկրտչյան, մյուսում՝ Ֆրունզ Մկրտչյան։ Փոքր հասակում արտիստին տվել էին Քիթ մականունը։

Երեք կին է ունեցել՝ Քնարա, Դոնարա, Թամար։ Ունեցել է 1 դուստր և մեկ որդի։ Աղջկանից ունի թոռնուհի՝ Իռենը, ով բնակվում է Արգենտինայում։ Մեծն արտիստի մասնակցությամբ ֆիլմերն առ այսօր դիտվում են մեծ հետաքրքրությամբ, իսկ ավելի վաղ սերնդի ներկայացուցիչներն այդ ֆիլմերից նոստալգիկ զգացողություններ են ապրում, հիշում անցած գնացած երանելի օրերը և վայելում արտիստի հրաշալի խաղը։