Այսօր՝ սեպտեմբերի քսանվեցին, սիրված հումորիստ, պրոդյուսեր, դերասան, սցենարիստ Արմեն Պետրոսյանի ծննդյան օրն է։

Մենչն այսօր դարձավ հիսուն տարեկան։ Մենչը ծնվել է Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է նույնպես Երևանում։

Մենչը, որքան էլ զարմանալի է լինի, մասնագիտությամբ տնտեսագետ է։

Նա եղել է Տնտեսագիտական համալսարանի ուսանող։ Կարիերան սկսել է դեռևս 1994 թվականից ՈՒՀԱ-ի բեմից։ ՈՒՀԱ հաղորդաշարերից շատերը կհիշեն Մենչին։ 1994-ից առ այսօր Մենչը սիրված է և շարունակում է իր գործունեությունը։

Այսօր նա բնակություն է հաստատել Ամերիկայում, սակայն շարունակոմ է գործունեությունը և բավականին սիրված է հանրության կողմից։ Մենչն ամուսնացած է և բազմազավակ հայր է․ նա երեք երեխաների հայր է։

Այսօր նրան շտապել են շնորհավորել ոչ միայն հարզատները, մտերիմները, ալև երկրպագուները և ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր։ Մենք նույնպես շնորհավորում ենք սիրված արտիստին և լավագույնը մաղթում։