Այսօր Իվետա Մուկուչյանի ծննդյան օրն է․ մանրամասներ տաղանդավոր երգչուհու կյանքից


Այսօր՝ հոկտեմբերի տասնչորսին, Իվետա Մուկուչյանի տարեդարձն է։ Իվետան այսօր դարձավ 39 տարեկան։ Հզոր ձայնով երգչուհին ծնվել է Երևանում։

Հինգ տարեկան էր, երբ ընտանիքը մեկնեց Գերմանիա և բնակություն հաստատեց այնտեղ։ Երկար տարիներ Իվետան ապրել և կրթություն է ստացել Համբուրգ քաղաքում։

Եվ ահա 2009 թ․ Իվետան հայրենիքում էր։ Նրան Հայաստան էր բերել Հայ սուպերսթար մրցույթին մասնակցելու մեծ ցանկությունը։ Մրցույթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Այնուհետև երեք տարի անց մասնակցեց նաև Գերմանիայի ձայնը մրցույթին։

Իվետա Մուկուչյանը հրաշալի ներկայացրեց Հայաստանը եվրոտեսիլյան բեմում՝ զբաղեցնելով յոթերորդ հորիզոնականը։ Իվետան հանդես է եկել նաև որպես դերասանուհի։ Նա ամուսանացած չէ։ Գեղեցկուհի երգչուհին մեկը մյուսից հրաշալի ստեղծագործություններ ունի։

Այսօր նրան շտապել են շնորհավորել հազարավոր օգտատերեր, ինչպես նաև հարազատներ, կոլեգաներ, ընկերներ։

Մենք նույնպես շնորհավորում ենք երգչուհուն և լավագույնը մաղթում։ Ձայնդ անսպառ, սիրելի՛ երգչուհի։


Понравилась статья? Поделиться с друзьями: