I  like  It  երաժշտական հեռուստանախագծում հաղթող է ճանաչվել Լինա  Ադիբեկյանը


Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող <<I  like  It>>  երաժշտական հեռուստանախագծի հաղթողն արդեն հայտնի է:

I Like It երաժշտական նախագծի հաղթողն է Լինա Ադիբեկյանը` Սոնայի և Միշայի թիմից: Լեռնանիստից եկած այս    տաղանդաշատ գեղեցկուհին, ով մրցույթին մասնակցում էր 3 համարի ներքո,  հաղթանակին արժանացավ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:

Նոր ձևաչափով մանկական  երաժշտական այս մրցույթում փոքրիկ աղջնակը  քվերակողների  ձայներից ստացավ  առավելագույն 56 տոկոս:

Ամենավառ գույներով մանկական այս շոուի եզրափակչում մասնակցում էին վեց մասնակից, որտեղ որոշիչ էր հեռուստադիտողի ձայնը: Մեգաերաժշտական  նախագծում երկրորդ տեղը զբաղեցրեց  Բրունոն՝ Նիկ Եգիպյանի և Մերիի թիմից, իսկ երրորդ տեղում Արման Մուրադյանը՝ Միհրան Ծառուկյանի և Յանայի թիմից:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!