Հրաչ Քեշիշյանը, ով լավագույն ֆիլմերը և պատումներն է կարողանում ստեղծել ու հրամցնել հանրությանը, նաև լավագույն ընկերն ու խորհրդակիցն է շատերի համար։

Նրա մասին պատմում ու խոսում են միայն լավը։ Քեշիշյանը յուրատեսակ է իր ոճում։ Նա այն հայտնիներից է, ով ընտանեկան, անձնկաան կյանքը չեն սիրում հանրայնացնել։ Շատերն անգամ չեն ճանաչում Հրաչի ընտանիքի անդամներին։

Այսօր, սակայն, Հրաչը հանրայանցրել է մի քանի լուսանկար կնոջ մասնակցությամբ։ Հրապարակումը ռեժիսորը կատարել է ամուսնության 25-ամյակի առիթով, որը սիրելիին սեր խոստովանելու լավագույն առիթներից մեկն է։ Ռեժիսորը կից գրառման մեջ շնորհակալ է եղել քսանհինգ տարիների միասնական կյանքի համար, որոնք եղել են հեշտ և բարդ, սովորական և ուրախ, աղմկոտ և լուռ և շնորհակալ է եղել, որ ուղղակի մեկ օր որոշեցինք միասին լինել։

Նշել է, որ կնոջ հետ են մի ամբողջ կյանք։ «Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք՝ մեր տղերքով, մեր հարազատ մարդկանցով, մեր ընկերներով, ստեղծած աշխարհով: Շնորհակալ եմ, Լյուս… Լույս»,- գրել է Հրաչ Քեշիշյանը։
Նրա կինը նաև շնորհավորել է ասելով՝
💛 Սիրելի Հրաչ,
Այսօր քո ծննդյան օրը ցանկանում եմ քեզ միայն լավագույնը՝ անսահման ուրախություն, առողջություն ու հաջողություններ ամեն քայլափոխի։ Քո ժպիտը և քո սերը իմ կյանքի ամենագեղեցիկ տոնի պես են։ Շնորհակալ եմ, որ կա՛մ ես ու իմ ամեն օրը լցնում ես երջանկությամբ ու ոգեշնչումով։
Թող այս նոր տարին քեզ միայն նոր հորիզոններ բացի, ուրախ պահեր պարգևի, և բոլոր երազանքներիդ իրականացումը լինի հնարավոր ու սրտիդ թանկ։

Ամուսնության օրվա առիթով երջանիկ զույգին շնորհավորել են ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլև բազմաթիվ օգտատերեր և հարատև երջանկություն մաղթել նրանց, իսկ ռեժիսորին ստեղծագործական վերելքներ։